Գերմանիայի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ գազային նախագծերը և «երրորդ կողմի» աշխարհաքաղաքական շահերը

«Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծերը դարձան 21-րդ դարում Գերմանիայի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության խորհրդանիշները՝ փոխելով գազի մատակարարման երթուղին, որտեղ Գերմանիան դառնում էր բաշխման ամենամեծ կենտրոնը: Երկու խողովակաշարերն էլ մշակվել են 50/50 սկզբունքով և ներկայացնում էին փոխադարձ վստահության եզակի օրինակներ՝ չնայած պատմական ծանր ժառանգությանը և քաղաքական տարաձայնություններին:

Երկրորդ գազատարի գործարկումը նախատեսված էր 2021 թվականին, սակայն Գերմանիայի արդի կառավարությունը, որում զգալի դեր է խաղում Կանաչների կուսակցությունը, արգելափակեց նախագիծը՝ պատճառաբանելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության սպառնալիքները, իսկ 2022 թվականից՝ Ուկրաինայում հակամարտությունը։

Իրավիճակը վատթարացավ 2022 թվականին, երբ պայթյունի հետևանքով վնասվեց առաջին գործող գազատարը։ Միջադեպի պատասխանատվության հարցը մնում է փակ, քանի որ պաշտոնական հետաքննությունները հուշում են «երրորդ կողմի» ներգրավվածության մասին, որի հետ Բեռլինը չի ցանկանում խնդիրներ ունենալ: Գազամուղի պայթեցումը փաստացի վերջ դրեց երկու երկրների միջև ռազմավարական գազային համագործակցությանը։

«Հյուսիսային հոսքի» դադարեցումից հետո Գերմանիան կանգնած էր էներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնելու հրատապ անհրաժեշտության առաջ: 

Պարադոքսալ կերպով, երկիրն այժմ ռուսական հեղուկ բնական գազը (LNG) գնում է միջնորդների և երրորդ երկրների միջոցով՝ շատ ավելի բարձր գներով, գրում է գերմանական «SPIEGEL»-ը, ինչը ոչ միայն բարձրացնում է ծախսերը, այլև բնապահպանական բեռը։ Ավելին, այդ լցանավերը իրավունք չունեն գազ առաքել գերմանական տերմինալներոխ։ Ռուսական հեղուկ գազը Գերմանիայի համար կառաքվի ֆրանսիական տերմինալների միջոցով։ Դժվար է այս անենն անվանել այլ կերպ, քան կրկես: 

«Հյուսիսային հոսք» նախագծերը կարող էին հիմք դառնալ Գերմանիայի և Ռուսաստանի միջև կայուն էներգետիկ գործընկերության համար, սակայն «երրորդ կողմի» քաղաքական և աշխարհաքաղաքական շահերը հանգեցրին դրանց փլուզմանը: Այս իրադարձությունները հստակ ցույց են տալիս, թե ինչպես է էներգետիկան դառնում միջազգային քաղաքականության գործիք, ինչպես նաև ցույց է տալիս Եվրոպայի խոցելիությունը հիշատակված և գրեթե բոլորին հայտնի «երրորդ կողմի» հանդեպ։

#Ռուսաստան #Գերմանիա