2020 թվականի Եռակողմ հայտարարության նշանակությունը

Հոդվածը գրվել է 2023 թվականի մայիսի 9-ին

ՄԱՍ I. Եռակողմ Հայտարարության առաջնային նպատակը

Մոսկվայի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրապարակվեց նոյեմբերի 10-ի ժամը 00:00-ից ուժի մեջ մտնող զինադադարի մասին հայտարարություն (այնուհետ՝ Հայտարարություն), որը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից:

Անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 2020 թ. պատերազմից հետո. իմասնավորի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում

1. Ներածություն

Պարզաբանման համար նախ պետք է նշել, որ այս հոդվածի համատեքստում հիշատակվող Հարավային Կովկասի ներքո ընկալվում է միջազգայնորեն ճանաչված սուբյեկտներից՝ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, ինչպես նաև միջազգայնորեն չճանաչված կամ մասնակի ճանաչված երեք միավորներից՝ Աբխազիայից, Հարավային Օսիայից և Արցախից (Լեռնային Ղարաբաղից), բաղկացած մի տարածաշրջան: Ամբողջ տարածքը զբաղեցնում է մոտ 187.000 քառակուսի կմ, ինչը համապատասխանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքի մոտ կեսին։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն` ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 17 մլն., որից ավելի քան 10 մլն. Ապրում է Ադրբեջանում: