Լոնդոնի հետախուզությունը տեղյակ էր, որ դեռևս 1930-ական թվականների երկրորդ կեսերից Բեռլինի ամենակարևոր թիրախներից մեկը հենց ինքը Լոնդոնն է։
Սկսվում է «Լոնդոնի փրկության օպերացիան», որի հիմնական տակտիկան կայանում է ոչ թե Բեռլինին հակահարված հասցնելու, այլ նրա հարվածի ուղղությունը շեղելու մեջ։
Արդյունքում, չնայած նրան, որ 1939 թվականին մշակվում էին Լոնդոնը գրավելու պլաններ, 1940 թվականի մայիսի 10-ին գերմանական բանակը հարվածում է Ֆրանսիային այնպես, որ ուղիղ 1 ամիս անց ֆրանսիական կառավարությունը փախնում է Փարիզից։
Լոնդոնն անում է ամեն հնարավորը, որպիսի ֆրանսիացիներին համոզի կռվել գերմանացիների դեմ, եթե պետք է մինչև վերջին ֆրանսիացին։ Նա խոստանում է ֆինանսական և ռազմական օգնություն, եղբայրական հավատարմություն և այլն։
Ամփոփեմ, Բեռլինի «ֆրանսիական օպերացիան» պաշտոնապես ավարտվում է 1940 թվականի հունիսի 25-ին։ Իսկ Փարիզը, որտեղ (ով չգիտի, իմանա) դեռևս 1871 թվականին հռչակվել էր Գերմանական կայսրությունը, արդեն հունիսի 14-ին լիովին գտնվում էր գերմանացիների վերահսկողության ներքո։
Լոնդոնը «խառնվել է իրար»։ Այնտեղ հասկանում են, որ Փարիզի օրն են ընկնելու։ Բարձրացնում են օդ ամեն ինչ, ինչ կարող է թռնել և ուղարկում Բեռլինի վրա։ Գերմանական ՀՕՊ-ն օդում «սատկացնում է» դրանց մոտ 80 տոկոսը։
Լոնդոնում սկսվում է պանիկա։ Օգնություն են մուրում Վաշինգտոնից։ Այնտեղից էլ մեծ հաշվով «ձեն-ձուն» չկա, քանի որ, պայմանական ասած, միայն «Ժավելիններով» երկար չես կռվի։
Լոնդոնն իր հարավային ափերում մոբիլիզացնում է նավատորմը, սակայն արդեն իսկ առաջին վերլուծությունները ցույց են տալիս, որ գերմանական օդուժը՝ Լուֆտվաֆեն, «սատկացնելու է» թագավորական նավատորմի մեծ մասը, քանի որ Բրիտանական կղզու և եվրոպական մայրցամաքի միջև ջրային տարածքը նավերի մանևրելու համար փոքր է, իսկ օդում գերիշելու են գերմանացիները։ Պանիկան խորանում է։
Բրիտանացիների խուճապը հասնում է իր գագաթնակետին, երբ Բեռլինում 1940 թվականի հուլիսի 16-ից պաշտոնապես մեկնարկում են Բրիտանական կղզին գրավելու օպերացիայի նախապատրաստական քայլերը։ Օպերացիան ստանում է «Ծովային առյուծ» կոդային անվանումը։
Ինչպես սկզբից նշեցի, Լոնդոնին պետք էր «շեղել հարվածի ուղղությունը»։
Եվ այսպես, 1941 թվականի հուլիսի 4-ին մեկնարկում է «Բարբարոսա» օպերացիան։
Հետագայում, երբ Գերմանիան կտապալվի և կօկուպացվի, անգլո-սաքսոնական պատմաբան-վերլուծաբանները կնշեն, որ «Ծովային առյուծը» բացառապես Ստալինին շեղելու նպատակ ուներ, քանի որ Բեռլինը հասկանում էր, որ Լոնդոնոի դեմ նա չի կարող կռվել և հաղթել։ Այս վարկածին կհավատան գրեթե բոլորը, այդ թվում՝ շատերը նաև Մոսկվայում։
#գերմանիա #ww2 #seelöwe