Bayraktar KIZILELMA (PT-3) ԱԹՍ

Այսօր տեղի է ունեցել թուրքական Bayraktar KIZILELMA (PT-3) անօդաչու կործանիչի վերջին տարբերակի առաջին հաջող թռիչքը։ Սա կարևոր իրադարձություն է Թուրքիայի ռազմաօդային ուժերի զարգացման գործում և ընդգծում է երկրի շարունակական առաջընթացն անօդաչու տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:  Bayraktar KIZILELMA-ն լրջորեն կուժեղացնի Թուրքիայի զինված ուժերի մարտունակությունը։ Թուրքական նոր ռազմական տեխնոլոգիաների հաջող փորձարկումը կարող է էապես ազդել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա և անհանգստություն առաջացնել հարևան երկրների, առաջին հերթին Հայաստանի մոտ։ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների համատեքստում, որտեղ Թուրքիան բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, նման տեխնոլոգիական գերազանցությունը կարող է է՛լ ավելի փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, որն արդեն նկատելիորեն խախտվել է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետևանքով։

Երևանի համար Թուրքիայում նման զարգացումները պետք է նշանակեն անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտություն։  Թուրքական անօդաչու թռչող սարքերն արդեն իսկ մեծ դեր են խաղացել 2020 թվականի վերոնշյալ պատերազմում։ Իսկ ավելի առաջադեմ տարբերակների մշակումը միայն կուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա՝ ռազմաքաղաքական միակողմանի զիջումների գնալու համար՝ հօգուտ Բաքվի և Անկարայի։ 

Հետևաբար, Երևանը պետք է օր առաջ ավելի ամրապնդի իր գործնական կապերը միջազգային գործընկերների, առաջին հերթին Ռուսաստանի և/կամ Իրանի հետ, որպիսի ի վիճակի լինի դիմակայել նոր սպառնալիքներին։

Իբրև տեղեկատվություն՝ Baykar Bayraktar Kızılelma (Kızılelma թուրքերեն՝ «կարմիր խնձոր») մարտական անօդաչու կործանիչ է, որը մշակվում է թուրքական «Baykar» արտադրողի կողմից՝ ուկրաինական «Ivchenko Progress» (http://progress.gov.ua/en/domestic-partners/ivchenko-progress/) պետական ընկերության գազատուրբինային ռեակտիվ շարժիչով։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ «Bayraktar Kızılelma»-ն կշռում է մոտ 6.000 կգ և կարող է տեղափոխել 1500 կգ օգտակար բեռ։ 

 #Թուրքիա #Բայրաքթար